05/04/2016 11:26
Քարդաշյան քույրերը կոչ են արել աղոթել Հայաստանի և խաղաղության համար
Հայազգի հանրահայտ 3 քույրեր Քիմ, Քլոե և Քորթնի Քարդաշյանները, սոցիալական ցանցերի իրենց էջերում ժամեր առաջ Արցախին վերաբերող գրառումներ են կատարել` կոչ անելով աղոթել Հայաստանի և խաղաղության համար:
Քիմ Քարդաշյանն Instagram-ում հրապարակել է ՀՀ դրոշն ու զինված ուժերը պատկերող լուսանկար: Նա լուսանկարը մկագրել է. «Աղոթում եմ բոլորի համար Հայաստանում և ամբողջ աշխարհում»:
Քլոե Քարդաշյանն էլ Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում գրել է. «Աղոթենք Հայաստանի համար: Աղոթենք խաղաղության համար: Աղոթենք աշխարհի համար: Թող Աստված լսի մեր աղոթքները»:
Նմանատիպ գրառում է կատարել նաև Քորթնին: