08/04/2016 12:03
Բեքարյան. Այս «բլից-կրիգը» Ադրբեջանի կռախն է և Լեռնային Ղարաբաղի հաղթանակը
22 տարի գլոբալ առումով և 10 տարի՝ Իլհամ Ալիևի իշխանության գալով, ադրբեջանական մեքենան աշխատել է այն ուղղությամբ, որ սեփական ժողովրդին սրսկի, թե հենց իրենց թույլ տան՝ հողին կհավասարեցնեն Ղարաբաղի տարածքները: Դա մեկ նպատակի է ծառայել՝ պատերազմը դեռ չի ավարտվել, և երկրորդ փուլում իրենք կհասնեն հաջողության: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը Կարեն Բեքարյանը:
Նրա խոսքով՝ այն, ինչ ունենք այսօր, աննախադեպ է՝ 1994 թ-ից որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ նման համախմբում կլինի:
«Այս «բլից-կրիգը» Ադրբեջանի կռախն է, Ալիևի իշխանության կռախն է, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաղթանակը»,- հավելեց Կարեն Բեքարյանը: