27/04/2016 19:19
Էդվարդ Նալբանդյանը՝ Ադրբեջանի քաղաքականության մասին. «Գող՝ սիրտը դող»
Հայաստանը երբեք դուրս չի եղել բանակցային գոծընթացից ու միշտ կողմ է Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարոեց Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա ընդգծեց՝ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերն ուղղված են, որպեսզի կանխվի Ադրբեջանի լայնածավալ ագրեսիվ գործողությունները:
«Ադրբեջանի քաղաքականության մի մասն է դարձել սեփական գործողությունները չընդունելը կամ հայտարարելը, թե տեղյակ չէ իրադարձությունից: Հայտարարեցին, թե տեղյակ չեն եռանախագահների հայտարարություններից, տեղյակ չեն ապրիլի երկուսի գործողություններից: Ինչպես ասում են, գող՝ սիրտը դող»,- ասաց ԱԳ նախարարը:
Նա անդրադարձավ նաև եռակողմ զինադադարի պայմանագրից հրաժարվելու Ադրբեջանի մտադրությանը՝ նշելով.
«Եռանախագահներն ասացին, որ եռակողմ անժամկետ հրադադարի համաձայնագրերը ուժի մեջ են և անխտիր պետք է իրականցվեն դրանց դրույթները: Սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանը հակադրվում է միջազգային հանրության կարծիքին»:- ամփոփեց ՀՀ ԱԳ նախարարը::