27/04/2016 18:57
Հերմինե Նաղդալյանը պարզաբանում է ներկայացրել իր աղմկահարույց հարցազրույցի վերաբերյալ (Տեսանյութ)
ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը պարզաբանում է ներկայացրել իր աղմկահարույց հարցազրույցի վերաբերյալ:
Պատգամավորը նշել է՝ ինքը չունի պարտվողական տրամադրություններ ու միշտ պնդել է՝ Արցախյան հարցի լուծման բանալիները բացառապես Ստեփանակերտում են ու Արցախի ժողովրդի ձեռքին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ 2016թ. ապրիլի 25-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքի նկատմամբ թույլ է տվել անընդունելի արտահայտություններ: Այսպիսով Հերմինե Նաղդալյանի հետագա պաշտոնավարումը որպես ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար հակասում է Արցախի և համայն հայության շահերին: