27/04/2016 20:07
Վարչապետ. Ես համոզված եմ, որ և՛ գազի, և՛ էլեկտրաէներգիայի սակագինը կիջնի
Ես համոզված եմ, որ և՛ գազի, և՛ էլեկտրաէներգիայի սակագինը կիջնի: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա հիշեցրեց՝ մարտ ամսին տեղի ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի այցը ՌԴ, որից հետո եղավ հանձնարարական՝ վերանայել գազի սակագինը.
«Սահմանվեց, որ սակագինը 165-ի փոխարեն կնվազի մինչև 150 դրամ: «Գազպրոմ Արմենիան» հայտարարել է արդեն, որ դիմել են հանձնաժողովին, որ գազի սակագինը վերանայվի: Ազգաբնակչության կողմից գազի գինը 1000 խորանարդ մետրի դեպքում՝ 156 հազար դրամից, կիջեցվի 146 հազար դրամի»,- նշեց նա՝ ընդգծելով.
«Եթե գազի գինն իջնում է, դա կբերի նաև էլեկտրաէներգիայի սակագնի իջեցմանը»: