27/04/2016 14:18
Գալուստ Սահակյանին պատգամավորները դիմավորեցին ծափողջույններով
Երկարատև դադարից հետո աշխատանքի է վերադարձել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով աշխատանքի չէր գալիս հիվանդության պատճառով:
Գալուստ Սահակյանը ներս մտավ նիստի ընթացքում. պատգամավորները նրան դիմավորեցին ծափողջույններով:
Այդ ընթացքում պատգամավոր Հովհաննես Սահակյանը պատասխանում էր հարցերին և նրա ելույթը մի պահ ընդհատվեց. «Մենք նույնպես բարևում և ողջունում ենք ԱԺ նախագահին»,- հայտարարեց նա: