27/04/2016 18:03
Ռուսաստանի Գլխավոր շտաբ. Թուրքիան խանգարում է Սիրիայում խաղաղության հաստատմանը
Անկարան շարունակում է ահաբեկիչներին զենք, զինամթերք և բժշկական պարագաներ տրամադրել: Ria.ru լրատվական գործակալության փոխանցմամբ` այս մասին ասել է Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը այսօր Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության համաժողովի ընթացքում:
Գերասիմովը նշել է, որ Թուրքիայի բժշկական հաստատություններում շարունակվում են բուժվել բազմաթիվ ահաբեկիչներ:
Նա նաև ավելացրել է, որ թուրքական իշխանությունների աջակցությունը ահաբեկիչներին խանգարում է Սիրիայում խաղաղության հաստատմանը: