28/04/2016 19:47
ԸՕ առաջին ընթերցմամբ ընդունվեց
ԱԺ-ն այսօր առաջին ընթրեցմամբ հաստատեց ԸՕ նախագիծը: Մինչ քվերակությունը վարման կարգով ելույթ ունենալու իրավունք խնդրեց ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, դիմելով նիստը վարող փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին, հայտարարեց. «Կռուտիտ մի եղեք»:
Շարունակելով խոսքը՝ Զ. Փոստանջյանն ասաց.
«Դուք դիտավորություն եք ունեցել թույլ չտալ վարման կարգով ելույթ ունենայինք, քանի որ մտավախություն ունեիք, որ մենք ընդմիջում կվերցնեինք, և դուք չէիք կարողանա բերման ենթարկել այդ զանգվածին, որը այս պահի դրությամբ արդեն այստեղ չէ, փախել են բոլորը»։
Երբ Փոստանջյանը սկսեց խոսել Սերժ Սարգսյանի հայտարարությունների մասին, նրա խոսափողն անջատեցին։
ԸՕ նախագծին կողմ քվեարկեց 98 պատգամավոր, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 5. Որոշումն ընդունվեց:
Որոշման հաստատումը հիսթերիա առաջացրեց հատկապես ընդդիմադիրների մոտ, դահլիճում աղմուկ բարձրացավ: Զարուհի Փոստանջյաննը սկսեց դահլիճում գոռգոռալ: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ասաց, թե պետք չէ թաղեք այդ ընտրությունները հենց սկզբից:
Է. Շարմազանովն էլ կոչ արեց բոլորին հանդարտվել և հավելեց, որ օր 98 պատգամավոր կողմ է քվերակել. «Ինչի մասին է խոսքը, ինչի եք մարդկանց ապակողմնորոշում»: