28/04/2016 10:56
Հայաստանը չի պարտվել ՄԻԵԴ-ի գործում. Ամալ Քլունի
Հայաստանը չի պարտվել ՄԻԵԴ-ի գործում: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի շահերը պաշտպանող փաստաբան Ամալ Քլունին:
«Ես ուրախ եմ, որ այդ հարցը տվեցիք: Տարածաշրջանում պետք է հասկանան, թե ինչում է կայանում մեր առաքելությունը: Իրականում Հայաստանն այդ գործում չի պարտվել: Գործը դատարան էր հասել քիչ հայտնի թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի դիմումի համաձայն: Նա բողոքում էր Շվեյցարիայի դեմ` Հայոց ցեղասպանությունը ժխտելու պատճառով իրեն դատապարտելու համար»,- ընդգծել է փաստաբանը և հիշեցրել, որ Հայաստանի պահանջը ՄԻԵԴ-ում կապված չի եղել Փերինչեքի դատապարտության անհրաժեշտության հետ:
«Մեր պահանջն այն էր, որ գործի քննության ընթացքում դատարանի հնչած որոշումներում բացառվեն այնպիսի ձևակերպումներ, որոնք կենթադրեն Ցեղասպանության ժխտումը: Ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ ես` որպես Հայաստանի ներկայացուցիչ, դեմ չենք խոսքի ազատությանը: Մենք պարզապես ցանկանում էինք, որ դատարանը պատշաճ ձևակերպումներ սահմանի Ցեղասպանության գործի հետ կապված», - մեկնաբանել է Ամալ Քլունին:
Հարցազրույցի մանրամասները՝ այստեղ: