28/04/2016 14:37
ԼՂՀ վարչապետի խոսնակ. Ներքին Հոռաթաղում վնասվել է էլեկտրամատակարարման ցանցը
Արբեջանական կողմն այս գիշեր հրետակոծել է թե՛ մեր ռազմական հենակետերը, թե՛ որոշ խաղաղ բնակավայրեր:
Այս գիշեր հարաբերականորեն ավելի քիչ ինտենսիվ էին հարևանները (240 արկ), քան նախորդ գիշեր (550 արկ):
ԼՂՀ վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը Facbook-յան էջում գրել է, որ բնակավայրերում եղած վնասները ևս ավելի քիչ էին:
«Մասնավորապես, այս գիշեր մասնակիորեն վնասվել են որոշ տներ Մարտակերտում և էլեկտրամատակարարման ցանցը՝ Ներքին Հոռաթաղում: Մատաղիսում անմիջական վնասներ չկան:
Բարեբախտաբար, մարդկային կորուստներ ու վնասվածքներ չկան ադրբեջանական «փառապանծ» հրետանավորների հարվածների հետևանքով»,- գրել է նա: