28/04/2016 14:25
Բորդյուժա. ԼՂ-ում զինված դիմակայության սրությունը չի նվազում
Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության սրությունը չի նվազում: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Հաղորդում է Tass.ru-ն,
«Այսպես կոչված՝ սառեցված հակամարտութունների էսկալացիայի հավանականությունը մնում է, վերջին շրջանում՝ կտրուկ։ Ցավոք, չի նվազում ԼՂ-ում զինված դիմակայության սրությունը»,- միջազգային անվտանգության հարցերով 5-րդ մոսկովյան համաժողովում ասել է Ն. Բորդյուժան: