28/04/2016 18:40
50 մլն դրամը կուղղվի ԼՂՀ հետ մտավոր սեփականության և այլ ոլորտներում համագործակցության խորացմանը
Կառավարությունն այսօրվա նիստում ուժը կորցրած ճանաչեց նաև նախկինում ընդունած որոշումներից մեկը, ինչի արդյունքում օրենքով սահմանված դրույթներին համապատասխան պիտանելիության ժամկետը լրացած, սահմանված կարգով դուրս գրված ապրանքների դրոշմապիտակների գծով պարտավորություններ չեն հաշվարկվի:
Գործադիրը հաստատեց նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016թ. նախահաշիվը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն իր խոսքում նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով կատարվել է համապատասխան վերանայում և այս որոշմամբ «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված միջոցներից 50 մլն դրամը կուղղվի ԼՂՀ հետ մտավոր սեփականության և այլ ոլորտներում համագործակցության խորացմանը, իսկ 50 մլն դրամը՝ Հայաստանը հանրաճանաչ միջազգային լրատվամիջոցներով ներկայացմանը, ինչպես նաև այլ միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը:
Որոշմամբ նախատեսված շինվերանորոգման հետ կապված աշխատանքները կիրականացվեն փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա: