28/04/2016 16:43
Կարեն Քոչարյան. ԱԺ-ում կան պատահական մարդիկ, այդ թվում՝ փոխխոսնակ
Հերմինե Նաղդալյանն անգամ չգիտի, որ ԼՂՀ Սահմանադրության մեջ նշված է՝ ազատագրված տարածքները ԼՂՀ հողերն են, նա չի էլ կարդացել Սահմանադրությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակի աղմկահարույց հարցազրույցին:
«Էս ի՞նչ բազար ա անում: Լրիվ հարս ու փեսայի վիճակն է»,- ասաց Կարեն Քոչարյանն՝ ընդգծելով՝ ԱԺ-ում կան պատահական մարդիկ, այդ թվում՝ ԱԺ պատահական փոխխոսնակ:
Քաղտեխնոլոգն անդրադարձավ նաև վերջերս տեղի ունեցած Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպմանը՝ նշելով, որ դրանից հետո զգալիորեն բարձրացավ ՀԱԿ-ի կշիռը դաշտում: