28/04/2016 11:24
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Այսօր առավոտյան 08.39-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 49 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (75 տարեկան) չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում՝ մահճակալին, հայտնաբերվել է 1944թ. ծնված Ս. Ճ.-ի դին: