28/04/2016 15:07
ՊԲ-ն ներկայացրել է Մատաղիս բնակավայրի հրթիռակոծման տեսանյութը
Հակառակորդը ոչ միայն իր սադրիչ գործողություններով շարունակում է հրթիռակոծել ղարաբաղյան խաղաղ բնակավայրերը, այլև, սովորության համաձայն, փորձում է իրադարձությունները գլխիվայր ներկայացնելով, ղարաբաղյան կողմին մեղադրել իրենց բնակավայրերին հարվածներ հասցնելու մեջ:
Այսօր ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ նշել էինք ադրբեջանական զինուժի կողմից Մատաղիս բնակավայրի հրթիռակոծման մասին:
Ղարաբաղյան կողմը, հավատարիմ մնալով իր որդեգրած փաստերի լեզվով մարտավարությունը, ներկայացնում է ապրիլի լույս 28-ի գիշերը հակառակորդի կողմից Մատաղիս բնակավայրի հրթիռակոծման տեսանյութը: