28/04/2016 17:26
Ռոնալդուն չի վստահում «Ռեալի» բժիշկներին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ում անհանգստացնում են մկանային խնդիրները, որոշել է դիմել այլ մասնագետների օգնությանը, հաղորդում է «AS»-ը:
Պորտուգալացին հոգնել է ակումբի բժիշկների անզորությունից և բժշկական հետազոտություն անցել «Ruber. կլինիկայում։ Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան ֆուտբոլիստի մոտ հայտնաբերել է ազդրի մկանների պատռվածք, և բժիշկները նրան խորհուրդ են տվել վնասված հյուսվածքները վերականգնելու համար ցողունային բջիջներով բուժում անցնել։
Ռոնալդուն կարծում է, որ բուժման նորարարական մեթոդներն իրեն կօգնեն ապաքինվել վնասվածքից և օգնել թիմին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղում, որը տեղի է ունենալու Մադրիդում մայիսի 4-ին։