28/04/2016 09:47
Բանակը պետք է ստանար ոստիկանության վրա արված ծախսի հսկայական բաժինը
«Բացարձակապես կարիք չկա Հայաստանում ունենալ այդքան մեծ ոստիկանության բանակ, բայց, եթե մենք ունենք այդքան մեծ ոստիկանական բանակ և այդքան մեծ ծախսեր ենք անում ոստիկանության վրա, դրա մեղքը ոստիկանությունը չէ. Փաստորեն՝ պարզվում է, որ մեր իշխանությունները արտաքին վտանգները ավելի են թերագնահատում, քան ներքին վտանգները: Նրանք, զինելով ոստիկանությանը, մեծաքանակ ոստիկանություն ունենալով, այդքան մեծ ծախսեր անելով ոստիկանության համար, փորձում են երկրի ժողովրդից պաշտպանել իրենց սեփական իշխանությունը՝ ի հաշվի առնելով Հայաստանին սպառնացող վտանգների»,- «Ժամանակի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրավունքի և ազատության կենտրոնի» նախագահ Վարդան Հարությունյանը:
Նրա խոսքով՝ մեր բանակը պետք է ստանար ոստիկանության վրա արված ծախսի հսկայական բաժինը. «Կարող էր ոստիկանությունն ունենալ մի քիչ ավելի քիչ և պակաս թանկարժեք մեքենաներ, բայց բանակը չի կարող չունենալ ժամանակակից միջոցներ ու զենք»: