28/04/2016 14:48
ՀՀ կառավարությունն աջակցեց ԼՂՀ-ին՝ աշխատանքները սահուն կազմակերպելու հարցում
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին զեկուցվեց, որ 2015 թվականին կառավարությունը ԼՂՀ-ին էր տրամադրել 23 միլիարդ 633.5 միլիոն դրամի վարկ:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը սակայն հայտարարեց, որ նշված գումարը չի բավարարում ԼՂՀ կառավարության կողմից առաջին կիսամյակում նախատեսված ծավալով ծրագրերը ֆինանսավորելու համար և առաջարկեց համապատասխան օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել:
Նա հավելեց, որ նախագծի նպատակն է վերը նշված խնդիրները կարգավորելու համար ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով «Միջպետական վարկ ԼՂՀ-ին» ծրագրի գծով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով 1,5 միլիարդ դրամ սույն թվականի չորրորդ եռամսյակից տեղափոխել առաջին կիսամյակ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, թե սա աջակցությունն է ԼՂՀ կառավարությանը, որպեսզի կարողանան իրենց աշխատանքները սահուն կազմակերպել:
Որոշումը հաստատվեց:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության վերը նշված որոշման նախագծի ընուդուունումը պայմանավորված է ԼՂՀ-ին ս.թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեից տրամադրվող բյուուջետային վարկի գումարն ավելացնելու անհրաժեշտությամբ:
ԼՂՀ-ին ս.թ. առաջին կիսամյակում տրամադրվող բյուջետային վարկի գումարն, ըստ ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման՝ կազմում է 23,633.5 մլն դրամ, բայց քանի որ նշված գումարը չի բավարարում ԼՂՀ կառավարության կողմից առաջին կիսամյակում նախատեսված ծավալով ծրագրերը ֆինանսավորելու համար, «Միջպետական վարկ ԼՂՀ-ին» ծրագրի շրջանակներում նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով 1,500.0 մլն դրամ ս.թ. չորրորդ եռամսյակից տեղափոխվում է առաջին կիսամյակ՝ անփոփոխ թողնելով այդ ծրագրի գծով հատկացումների տարեկան գումարը: