28/04/2016 10:40
Առաջիկա օրերին կլինեն տեղումներ. Օդի ջերմաստիճանը կնվազի
Ապրիլի 28-30-ը, մայիսի 1-ին՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Մայիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով: