28/04/2016 16:16
Ադրբեջանական բնակավայրերում խուճապ է սկսվել. Էդիկ Բաղդասարյան
Շփման գծից տասնյակ կիլոմետրեր հեռավորությամբ գտնվող ադրբեջանական բնակավայրերում խուճապ է սկսվել։ Այս մասին իր Facebook-յան էջում գրառում է կատարել հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանն, ով այս օրերին գտնվում է սահմանում:
«Զինվորականները փորձում են կանխել մարդկանց արտահոսքը, սակայն դա կարծես չի հաջողվում։ Ալիևը նորից իր քաղաքացիներին փախստական է դարձնում։ Խուճապային տրամադրություններ են նաև դիրքերում կանգնած զինվորների մոտ։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրահանգել է բանակի բարձրաստիճան սպաներին առաջնագծում հանդիպումներ կազմակերպել անձնակազմի հետ՝ զինվորների ոգին բարձրացնելու համար։ Բայց այնտեղ բոլորն էլ հիշում են նախորդ պատերազմը։
Հայ զինվորը նորից ստիպում է, որ ամեն ինչից զատ, նախ իր հետ պետք է հաշվի նստի Ալիևը»,- գրել է նա: