28/04/2016 09:20
Թալիշից 4 երեխաների հետ Երևան եկած կնոջն օգնություն է անհրաժեշտ. «Առավոտ»
«Առավոտի» տեղեկացմամբ՝ 4 անչափահաս երեխաների հետ Թալիշից Երևան եկած Փիրուզա Մխիթարյանը աջակցության կարիք ունի. ժամանակավոր կացարան է խնդրում: Թալիշում նրանց նորակառույց տունն ավերակ է դարձել:
Փիրուզան իր 4 երեխաների հետ ապրում է ազգականների բնակարանում՝ 10 հոգով 1 սենյականոց բնակարանում: Փիրուզայի ամուսինը մի քանի օրով եկել էր Հայաստան, որ ընտանիքի համար կացարանի հարց լուծի, բայց ապարդյուն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: