28/04/2016 13:09
Կառավարությունը 8 մլն 935 հազար դրամ կփոխանցի հակառակորդի գործողություններից տուժած սահմանամերձ Կոթիին
Կառավարությունը կփոխհատուցի 2015թ.-ի ամռանը հակառակորդի նախաձեռնած մարտական գործողությունների հետևանքով Տավուշի սահմանամերձ Կոթի համայնքի բնակչության կրած վնասը: Այս որոշման նախագիծը հաստատեց գործադիրն այսօրվա նիստի ընթացքում:
Ընդհանուր առմամբ Տավուշի մարզպետարանին կփոխանցվի 8 մլն 935 հազար դրամ:
Հիշեցնենք, որ հակառակորդի հրետակոծությունների հետևանքով անցած ամռանը Կոթի համայնքում չհնձված հացահատիկի տարածքների (27.5 հա) կրած նյութական վնասը կազմել է 11 մլն. 935,5 հազ. դրամ:
Նշված գումարից 3 մլն. դրամը տարեվերջին արդեն փոխատուցվել էր Պաշտպանության նախարարության կողմից ու բաժանվել համայնքի հողի սեփականատերերին: