28/04/2016 12:46
Այլընտրանքային աշխատանքային ծառայողներին կառավարությունը գումար հատկացրեց
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 10 միլիոն 650 հազար դրամ հատկացնել ձմեռային զորակոչի շրջանակներում այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված թվով 27 այլընտրանքային աշխատանքային ծառայողների՝ դրամական բավարարման գումարները վճարելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ` համապատասխան գումարներ կտրամադրվեն այլընտրանքային աշխատանքային ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմիններին՝ այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների միջոցով այլընտրանքային աշխատանքային ծառայողներին վճարելու համար: