28/04/2016 14:00
Բագրատաշեն տանող ճանապարհահատվածը կվերանորոգվի
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց նոր վարկային համաձայնագիր, ըստ որի՝ նախատեսվում է վերականգնել Մ6 միջպետական ճանապարհի՝ Հայաստանի կենտրոնական հատվածում գտնվող Վանաձոր քաղաքի և Վրաստանի հյուսիսարևելյան սահմանին գտնվող Բագրատաշենի միջև ընկած մոտ 90 կիլոմետր երկարությամբ հատվածը:
Պայմանագրի տրամադրվող վարկի գումարը 51 միլիոն եվրո է: Վարկը հատկացվելու է առավելագույնը 15 տրանշներով: Վճարումները կատարվում են յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին: