28/04/2016 14:12
Կառավարությունը 2 մլդ հատկացրեց ոստիկանությանը
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց պետական բյուջեից ևս 2 մլրդ դրամ հատկացնել ՀՀ Ոստիկանությանը՝ կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի ձեռք բերման գծով պարտավորությունները պատշաճ կարգով ապահովելու համար:
Նախագծով հիմնավորվում է, որ լեհական ընկերության հետ կնքած պայմանագրով՝ ոստիկանությունը մատուցած աշխատանքի դիմաց նախատեսված վճարումը պետք է իրականացնի մինչև յուրաքանչյուր օրացուցային եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը՝ այն դեպքում, երբ 2015թվականի ընթացքում իրացված 2825,9 մլն. դրամ գումարը հատկացվել է 1-ին եռամսյակ՝ 2015թ. հունիսի 5-ի թիվ 581-Ն, 2-րդ եռամսյակ՝ 2015թ. սեպտեմբերի 10-ի թիվ 1017-Ն, 3-րդ եռամսյակ՝ 2015թ. դեկտեմբերի 3-ի թիվ 1411-Ն և 4-րդ եռամսյակ՝ 2016թ, փետրվարի 25-ի թիվ 211-Ն ՀՀ կառավարության որոշումներով, կամ 36-52 օր ուշացումներով:
Գումարը հատկացվում է վճարումների ուշացման համար տույժերից խուսափելու նպատակով: