28/04/2016 20:42
Ուրուգվացի պատգամավորը կոչ է արել ճանաչել Արցախը
Ուրուգվացի պատգամավոր Դանիել Ռադիոն Մոնթեվիդեոյում կոչ է արել երկրի իշխանությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Այս մասին հաղորդում է Agencia Prensa Armenia-ն:
Պատգամավորը նշել է, որ ժամանակն է, որ Ուրուգվայը լրջորեն դիտարկի ԼՂՀ ճանաչման հարցը, և որ իր երկիրն ունի այդ հնարավորությունը:
«Ես շատ ուրախ կլինեմ, երբ հիսուն տարի անց մեր թոռնիկները հպարտանան, որ Ուրուգվայը եղել է Լեռնային Ղարաբաղը ճանաչած առաջին երկիրը», - ասել է Դանիել Ռադիոն: