28/04/2016 11:10
Մեկ օրվա ընթացքում հանրապետությունում բացահայտվել է գողության 9 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 27-ից 28-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից:
Բացահայտվել է գողության` 9, խարդախության` 14, յուրացման 2 և մաքսանենգության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 6-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: