29/04/2016 09:18
«Գրանդ Հոլդինգից» մեծ ծավալների գողություն է կատարվել
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ վերջերս մեծ ծավալների գողություն է կատարվել Վրաստանում գտնվող «Գրանդ Հոլդինգի» արտադրամասից: Թերթը փորձել է ընկերությունը ներկայացնող ԱԺ պատգամավոր Մարինա Մարաբյանից մեկնաբանություն ստանալ այս առնչությամբ: Ի պատասխան Մարաբյանը նշեց. «Եթե մեծ բան լիներ կիմանայինք, իսկ փոքրեր միշտ էլ լինում են»:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ վրացիներն էլ կազմակերպել են մեծամասշտաբ գողությունը, ինչի համար պատասխանատվության են ենթարկվել արտադրության հայ ղեկավարները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: