29/04/2016 16:25
Թուրքիան մտադիր է զորքեր տեղակայել Քաթարում «սպառնալիքներին դիմագրավելու» համար
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ռազմական պայմանագիր է ստորագրել Քաթարի իշխանությունների հետ, համաձայն որի թուրքական զորքեր պետք է տեղակայվեն Քաթարի նոր թուրքական ռազմակայանում:
Al-Araby լրատվական գործակալության հաղորդմամբ` թուրքական զորքերը Քաթարում պետք է «դիմագրավեն երկու երկրնիրին սպառնացող վտանգներին»:
Այս պայմանագիրը ամփոփեց Ահմեդ Դավութօղլուի երկօրյա այցը Քաթար, որի ընթացքում նա հանդիպել էր Քաթարի վարչապետին և ներքին գործերի նախարարին:
«Ես կարող եմ ձեզ ասել, որ այժմ Քաթարի անվտանգությունն ու կայունությունը Թուրքիայի համար իր սեփական անվտանգության և կայունության նման կարևոր են: Թուրքիան և Քաթարը նույն ճակատագիրն ունեն: Մենք նույն սպառնալիքներն ունենք», - ավելացրել է Դավութօղլուն:
Նշենք, որ այս երկու երկրներիը երկար ժամանակ է, ինչ համագործակցում են միմյանց հետ տարբեր հարցերով: Նրանք աջակցում են Եգիպտոսի «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությանը և Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ պայքարող Սիրիայի ապստամբական խմբերին: