29/04/2016 18:26
Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Ասկերանի շրջանում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ասկերանի շրջան և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրիլի 2-5-ը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին ու Ասկերանի շրջվարչակազմի ստորաբաժանումների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ: