29/04/2016 12:09
Փոստանջյան. ԸՕ քվեարկությունը տեղի ունեցավ օրենքի կոպիտ խախտմամբ
Նախորդ քառօրյայի ընթքացքում ականատես եղանք հերթական ապօրինությունների, որոնց ավելացավ ևս մեկը՝ ԸՕ ապօրինի քվերակությունը, որն ընդունվեց ԱԺ կանոնակարգ օրենքի կոպիտ խախտմամբ: Խմբակցություններին հնարավություն չընձռվեց կարծիք արտահայտելու և դիրքորոշում հայտնելու: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Գալուստ Սահակյանը երեկ խախտեց ԱԺ կանոնակարգ օրենքը, որին փաստորեն օգնեցին Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը: Ես պետք է հայտարարեի, որ մենք դեմ ենք քվերակում ԸՕ-ին, բայց այդ հնարավոությունը չտրվեց: Պետք է ասեմ, որ մեր խմբակցությունում ընդգրկված անձանց քվեարկությունը կապ չունի «Ժառանգության» հետ, քանի որ նրանք սպասարկել են Սերժ Սարգսյանի շահերը»,- ասաց Զարուհի Փոստանջյանն՝ ընդգծելով նաև, որ կարծիք չկարողացան հայտնել նաև մյուս խմբակցությունները, որոնք ևս դեմ էին այդ նախագծին:
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ ՀՀԿ ներկայացուցիչների մեծ մասը ևս դեմ էր այդ նախագծին:
«Պատգամավորներից ոմանք նույնիսկ կարծիքներ էին հայտնում, որոնք բացարձակապես կապ չունեին տեղի ունեցածի հետ, հետևաբար չի կարելի համարել որ օրենքն ընդունված է»,- ամփոփեց պատգամավորը: