29/04/2016 17:11
Թևան Պողոսյան. Դանդաղելու ժամանակ չունենք՝ պետք է լուծենք բոլոր խնդիրները
Պատերազմական այս օրերը ցույց տվեցին, թե ինչ քաջ ու հայերանասեր է մեր նոր սերունդը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Պատերազմը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը թշնամու դեմ համախմբվելու ներքին ռեսուրս ունի»,- ասաց պատգամավորն՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է նաև արտասահմանում բնակվող հայերին:
«Մենք պետք է հասկանանք, որ այսօր աշխարհը փոխվել է: Վստահ եմ, որ բազմաթիվ դասեր ենք քաղել: Հաշվի առնելով որ նոր էսկլալացիայի հավանականությունը օր օրի մեծանում է, մենք պետք է հասկանանք՝ դանդաղելու ժամանակ չունենք, պետք է լուծենք բոլոր խնդիրները»,- ամփոփեց Թևան Պողոսյանը: