29/04/2016 15:26
Լարիսա Ալավերդյան. Մենք տալու որևէ տարածք չունենք
Քանի որ ՀՀԿ-ն մինչ օրս պաշտոնապես չի անդրադարձել կուսակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի «մեզ այդ հողերը պետք չեն» արտահայտությանն, ուրեմն ՀՀ իշխող կուսակցությունն ընդունում է այդ տեսակետը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը:
Նա հայտարարեց՝ «մենք տալու որևէ տարածք չունենք».
«Պետք է նկատենք, որ եթե ԼՂՀ և ՀՀ իշխող կուսակցությունները որևէ կերպ չանդրադարձան այդ արտահայտությանն, ուրեմն՝ համակարծիք են Հերմնիե Նաղդալյանի հետ»,- ասաց բանախոսը:
«Ինչ վերաբերում է, այսպես կոչված, վիճելի տարածքներին, իրավական որևէ հիմք չկա ապացուցելու, որ դրանք երբևէ պատկանել են Ադրբեջանին»,- ամփոփեց իրավապաշտպանը: