29/04/2016 19:49
Լևոն Տեր-Պետրոսյանը քննարկել է Ղարաբաղյան կարգավորման հարցը
Այսօր տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդի նիստ, որը վարել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության լրատվական ծառայությունից:
Նիստի հիմնական թեման եղել է Ղարաբաղյան հակամարտությունը, նրա շուրջ ձևավորված նոր իրավիճակը և հնարավոր զարգացումները:
Անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հիմնահարցի համատեքստում ներքաղաքական նոր իրավիճակի առաջացմանը և Ազգային ժողովում Հայ Ազգային Կոնգրեսի գործունեությանը:
Նիստին հրավիրված են եղել նաև գործընկեր Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները` ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ: