29/04/2016 12:23
ԸՕ նման քվերակությունն ու քննարկումը անընդունելի է. Հ. Մարգարյան
ԸՕ երեկվա քվերակությունն ապօրինություն է, քանի որ այն տեղի ունեցավ ԱԺ կանոնակարգի կոպիտ խախտմամբ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
ԱԺ ընդդիմադիր ուժերից ութ-ինը, նրա խոսքով, դեմ էին այդ նախագծին, քանի որ ներկայացվել էր միայն նախագիծը, իսկ թե ինչ հիմնավորումներ կային և ինչ փոփոխություններ էին դրանում ընդգրկվել, պատգամավորներն այդ մասին տեղյկա չէին:
«Գոյություն ունի ԱԺ կանոնակարգ օրենք, որը երեկ կյանքի չկոչվեց: Մենք ուզում էինք ասել, որ այդ նախագծին դեմ ենք արտահայտվելու»,- նշեց նա՝ հավելելով, որ ԸՕ նման քվերակությունն ու քննարկումը անընդունելի է խմբակցության համար:
«Մենք մեր պայքարը շարունակելու ենք ընդդեմ ապօրինությունների և ընտրակեղծիքների: Մենք պայքարելու ենք, որպեսզի մեր առաջարկներն ընդունվեն»,- ասաց նա: