29/04/2016 12:37
«Համանախագահները որոշակի երաշխիքներ պետք է տան՝ բանակցություններ ասվածը վիրտուալ բնույթ չկրի»
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է որոշակի երաշխիքներ տան, որ հետագայում ևս կրակը չի շարունակվի, որից հետո կողմերը պետք է նստեն բանակցությունների, բայց քանի դեռ կրակն այս պահին էլ շարունակվում է շփման գծի ողջ երկայնքով, բանակցությունների մասին խոսելը, նույնիսկ ակնարկելը, ավելորդ է: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Շփման գծի ողջ երկայնքով, ըստ էության, պատերազմը շարունակվում է և այս պայմաններում արդյունավետ բանակցույթուններ լինել չեն կարող»,-ասաց նա:
ԲՀԿ պատգամավորն ասաց, որ մադրիդյան սկզբունքների մանրակրիտ դիտարկումները ցույց են տվել, որ չափման միավորները կիրառելի չեն, և հետևաբար, մինչև չդադարեն պատրազմական գորոծությունները, պայմաններ ու նախապայամներ լինել չեն կարող:
«ՄԽ-ն պետք է շատ հստակ գնահատականներ տա: Համանախագահների ինստիտուտը որոշակի երաշխիքներ պետք է տա, որպեսզի բանակցություններ ասվածը վիրտուալ բնույթ չկրի»,- ասաց նա: