29/04/2016 13:59
Մոսկվան և Պեկինը համաձայնեցրել են իրենց դիրքորոշումը գլոբալ հարցերում
Ռուսաստանն ու Չինաստանը պայմանավորվել են համաձայնեցնել իրենց գործողությունները սիրիական, իրանական և լիբիական հարցերում: Ria.ru լրատվական գործակալության փոխանցմամբ` այս մասին այսօր ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք նաև պայմանավորվել ենք շարունակել համակարգել մեր գործողությունները միջազգային հարաբերությունների մի շարք հարթակներում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ԲՐԻՔՍ երկրների նիստերին, G20-ի գագաթաժողովում, որն այս տարի անցկացվելու է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում», - ավելացրել է Լավրովը: