29/04/2016 19:10
Սերժ Սարգսյանը Մեքսիկայում ՀՀ դեսպան է նշանակել
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանին: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից:
Նախագահի հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ՝ Արա Այվազյանին ազատել Լիտվայի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Սերժ Սարգսյանի մեկ այլ որոշման համաձայն՝ Ա. Այվազյանը նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Արա Այվազյանին նշանակել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո)»: