29/04/2016 14:13
Վ. Բաղդասարյան. Հայաստանում բոլորը վարկ ունեն վերցրած, նույնիսկ՝ պատգամավորները
«Սերժ Սարգսյանի կողմից նկատողություն չի եղել: Բանակի սպառազինության հետ կապված կարող եմ ասել, պետք է ուշադիր լինել, քանի որ խոսում եք հաղթանակած բանակի մասին: Մենք հաղթել ենք շնորհիվ մեր հրամանատարական կազմի պրոֆեսիոնալության և զինվորի ոգու շնորհիվ»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Լրագրողի դիտարկմանը՝ Կառավարության նիստին Սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աստրյանն հայտարարել է, որ առաջնագծում զոհված տղաների 64 ընտանիք ունեն սոցիալական աջակացության կարիք և արդյոք սա չի վկայում, որ իրապես առաջնագծում սոցիալապես անապոհով ընտանիքի երեխաներն են ծառայում, Վ. Բաղդասարյան արձագանքեց. «Անապահով բոլոր ընտանիքները հսկողության և ուշադրության կենտրում են: Կարող եք բոլոր տեղերում հետաքրքրվել, նույնիսկ ԱԺ պատգամավորների շրջանում և կտեսնեք, որ բոլորը վարկ ունեն: Գաղտիք չէ, որ մեր երկրում կա մի ստվար զանգված, ովեքեր ունեն վարկային խնդիրներ, սակայն դա կապել սահմանի հետ, անընդունելի եմ համարում»:
Վ. Բաղդասարայնը չհերքեց, որ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ Հանրապետականներին հիշեցրել է , որ ԱԺ-ն է պատգամավորի համար խրամատ է և նրանց աշխատվայրը խորհրդարանի շենքն է, ինչի համար և վարձատրվում են: «Յուրաքանչյուր պատգամավորի գործն ԱԺ-ում է, և նրանք պետք է բարեխղճորեն կատարեն իրենց աշխատանքներն ու դա վերաբերում է նաև ՀՀԿ խմբակցության պատգամավորներին: Ժողովուրդը նրանց ընտրել է և նրանք պարտավոր են իրենց գործով զբաղվել, հակառակ դեպքում նրանք կարող են զբաղվել այլ աշխատանքով»,-ասաց Վ. Բաղդասրայանը: