29/04/2016 17:48
Վ. Բաղդասարյան. Կարծես թե, Ադրբեջանը Հայաստանի առաջ քաշած հարցերը քննարկման առարկա է դարձնում
Հայաստանը երբեք չի հրաժարվել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններից, և եթե բավարարվեն առաջ քաշված երեք պայմանները, կրկին կվերադառնանք բանակցություններին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մենք կոչ ենք անում, որպեսզի Ադրբեջանը հարգի հրադադարը, ցանկանում ենք երաշխիքներ ստանալ, որ հետագայում ևս Ադրբեջանը չի գնա հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու քայլին: Մենք ասում ենք, որ հարկավոր է շփման գծում ﬕջադեպերի հետաքննության ﬔխանիզմ ներդնել, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե իրականում ով է սադրիչն ու ագրեսորը: Մենք նաև ասում ենք, որ պետք է տրվեն հասցեական գնահատականներ»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:
Նա դժվարացավ հստակ պատասխանել՝ արդյոք Ադբեջանը կգնա ընդառաջ Հայաստանի առաջ քաշած պայմաններին, սակայն նկատեց, որ այդ հարցերը քննարկման առարկա են դարձել: «Ես չեմ կարող անկանխատեսելի Ադրբեջանի փոխարեն պատասխանել այդ հարցին, բայց, կարծես, նրանք այս հարցերը քննարկման առարկա են դարձրել: Նախկինում անգամ չէին էլ ցանկանում քննարկել»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ հայկական կողﬕ առաջ քաշած երեք առաջարկներից և ոչ ﬔկն անհավանական չէ, որքան անհավանական են եղել կազանյան փաստաթղի քննարկման ժամանակ Իլհամ Ալիևի առաջ քաշած 10 առաջարկները, որոնց իրական նպատակը եղել է բանակցային գործընթացի տապալումը:
«ԼՂ հարցում Հայաստանի քաղաքականությունը փոփոխությունների է ենթարկվել քառօրյա պատերազﬕց հետո, որի վտանգը դեռ չի էլ անցել, բայց բանակցությունները կլինեն միայն այդ երեք նախապայմաններն ընդունելու դեպքում: Եթե նստում ենք բանակցային սեղանի շուրջ, իսկ սահմանին ﬔր զինվորը զոհվում է, ﬔզ նման բանակցություններ պետք չեն»,- եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին կայացած ՀՀԿ ԳՄ նիստում կուսակցության նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է կյանքի կոչել երեք քայլ: