29/04/2016 15:39
Պետք է վերջ տալ տափակ հումորներին. Զուրաբյան
Այն քաղաքական իրադարձությունները, որ կատարվում են Հայաստանում, անցնում են այնպես, կարծես՝ ՀՀ-ի և ԼՂՀ վրա կախված չեն էքզիստենցիալ, այսինքն՝ գոյատևման սպառնալիքներ:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցութթյան ղեկավար Լևոն Զուրաբյանն, ով իր խոսքում ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը թեև շատ լուրջ է, և առաջիկա ամիսները վճռորոշ են լիելու ԼՂՀ-ի և ՀՀ-ի համար, սակայն որոշ քաղաքական ուժեր, ընդ որում՝ ընդդիմադիր, այս հարցին լուրջ չեն մոտենում:
«Արտաքին մեծ ճնշումներ կան, պատերազմն, ըստ էութան, չի դադարում, և այս վիճակում տպավորությունն այնպիսին է, որ ո՛չ իշխանությունը, և ո՛չ էլ ընդդիմադիր ուժերը, կարծես, չեն հասկանում՝ ինչ է կատարվում: Շատ մանր քաղաքական, նեղ կուսակցական խաղերի մեջ ենք ընկել, մինչդեռ՝ այս ծանր վիճակում ամենակարևոր խնդիրը, որ մենք պետք է լուծեինք այս սպառանալիների նեերքո, մեր միասնականության խնդիրն է»,- ասաց նա:
Պատգամավորը շեշտեց, որ տպավորություն է ստեղծվել, որ ձևավորված միասնականությունը միակողմանի պրոցես է, մինչդեռ միասնականությունը չի լուծվում խոքով կամ դեկլարացիաներով: «Առաջին հերթին դա գործ է, որն ավելի շատ պետք է անեն իշխանությունները, ոչ թե ընդդիմությունը: Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք ու ամենակաևոր բանն արել ենք ու շարունակում ենք անել, սակայն իշխանությունները այդ միասնականությունը պետք է դեռ ապացուցեն գործով»,- ասաց նա:
Լ. Զուրաբյանը շեշտեց, որ թեև երեկ ԸՕ նախագիծն ԱԺ-ում անցավ բավականին կոպիտ խախտումներով, բայց այս մասին առայժմն նախընտրում է լռել, զուտ միանականոթյան նկատառումներից ելնելով: Նա ընդգծեց, որ չպետք է զբաղվեին ԸՕ-ով, իսկ եթե զբաղվում են, ապա միայն այն պատճառով, որ սպասվում են հերթական ընտրությունները, և համաձայն նոր Սահմանադրության՝ անկախ նրանից կեղծվել է երեկվա քվեարկությունը, թե՝ ոչ, այդ նախագիծը պետք ընդունվեր մինչև հունիսի մեկը: «Եվ դա է միայն պատճառը, որ կարևոր գործերը թողած զբաղվում ենք այդ հարցով: Սակայն նորից եմ կրկնում, տպավորություն է ստեծվել, որ և՛ իշխանությունները, և՛ շատ քաղաքական ուժեր չեն հասկանում, որ լուծվում է ոչ թե իրենց քաղաքական գոյության և կուսակցության գոյության հարցը, այլ՝ Լեռնային Ղարաբաղի: Ես կարծում եմ, որ ինչ-որ մեղադրանքններ հնչեցնելը, ինչ-որ կռիվ և աճպարարություն կազմակերպելն այսօր տեղին չէ»,- ասաց նա:
Շարունակելով՝ նա ընդգծեց, որ երկու ուղերձ ունի. մեկն իշխանությանններին, մյուսը՝ ընդդիմությանը: «Այն, ինչ կատարվեց երեկ ԱԺ-ում, խայտառակություն էր, և իշխանությունները նորից իջան մանր աճպարարությունների մակարդակի: Այսինքն՝ ուզում եմ ասել, որ նման քալերով միասնականություն չեն ապահվում: Իշխանության համար կարևոր էր, որպեսզի իրենց համար մոբոլիզացիա ստեղծվի, բայց երեկվա քայլով ապացուցվեց, որ դա այդպես չէ, թեև մենք այդ մոբիլիզացիան ապահովեցինք»,- ասաց նա՝ նշելով, որ երեկվա պահվածքն ի ցույց դրեց, որ բոլոր կեղծիքները նույն ձևով և նույն ոճով շարունակվում են: «Դեմոկրատական ընթացակարգերի խախտումով մեզ չտրվեց վարման կարգով ելույթի և ընմիջման իրավունք, իսկ դրանք այն գոծիքներ են, որոնք կարող էին ազդել վերջանական քվերակության վրա: Իսկ եթե այդ գործիքները չեն կիրառվում, ապա դա ապօրինությունն է, որն անընդունելի է նաև մեզ համար»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերին, ապա Լ. Զուրաբյանն ընդգծեց, թե իրական ընդդիմության միայն մեկ չափանիշ կա. քննադատության թիրախ, որն այս դեպքում իշխանություններն են: Նա նշեց, որ ՀԱԿ-ն իշխանություններին քննադատել է միշտ և այսօր էլ դա շարունակում է, սակայն, եթե առաջ է քաշվել միասնականության գաղափարն, ուրեմն այդ քննադատությունները մի փոքր մեղմվել են:
Լ. Զուրաբյանի կարծիքով՝ ժամանակը չէ նաև տափակ հումորների: «Երբևէ չեք տեսնի, որ մենք զբաղվենք որևէ ձևական քննադատությամբ,կամ քննադատենք ընդդիմությանը: Մեր մշտական թիրախը միշտ էլ եղել են իշխանություները, բայց այս օրերին ճիշտը զսպվածություն ցուցաբերելն է, ոչ թե անխնա հարձակումերը, որից կօգտվեն միայն արտաքին թշնամիները: Մենք չենք մոռանում, որ պատերազմական այս իրավիճակում պետք է զուսպ ու թմրեցված լինենք: Կրկնում եմ՝ մեր քնադատությունը կա, լինելու է ու կլինի: Սա շատ պարզ չափանիշ է, իսկ միասնականություն նշանակում է նաև զերծ մնալ մանր գզվռոտոցից՝ թեկուզ ընդդիմության շարքերում»,- ասաց նա: