29/04/2016 09:30
Ի՞նչ է թաքցնում Կենտրոնական բանկը
«Հայկական ժամանակում» կարդում ենք. «ՀՀ կենտրոնական բանկը անցել է «խուլ պաշտպանության»: Այս կառույցը որոշել է գաղտնի պահել իր հիմնական գործողությունները: Օրինակ, ԿԲ-ի իրականացրած արտարժութային ինտերվենցիաների մասին կարելի կլինի իմանալ միայն ամիսներ անց:
Մինչ 2014-ի ավարտը ԿԲ-ն իր ինտերվենցիաներն իրականացնում էր Ֆոնդային բորսայում, որի մասին տրվում էր տեղեկատվություն օրական կտրվածքով: Այնուհետև ԿԲ-ն անցավ այլ հարթակ, որտեղ արձանագրվող գործարքների մասին տեղեկատվությունից կարելի էր գուշակել, թե տվյալ օրը որքան կանխիկ դոլար է շպրտվել շուկա դրամի փոխարժեքը պահելու համար:
Հիմա Կենտրոնական բանկը նույնիսկ այդ տեղեկատվությունն է պատել գաղտնիության թանձր քողով և այլևս հնարավոր չէ իմանալ, թե ինչքան է նստել մեզ վրա դրամի արհեստական փոխարժեքը: Պետք է սպասել, որ շուտով ԿԲ-ն գաղտնի տեղեկությունների շարքին կդասի, ասենք, մեր միջազգային պահուստների վերաբերյալ ցուցանիշները»: