29/04/2016 12:50
Շտապօգնության մեքենաներ՝ Արցախի 3 սահմանապահ զորամասերին
Նախօրեին Մարտակերտ բերվեցին ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի Հայ համայնքի կողմից ուղղարկված շտապօգնության մեքենաները` բեռնված բանակին անհրաժեշտ ժամանակակից «իրերով»: Այս մասին տեղեկանում ենք Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթից:
Մեքենաները Մարտակերտ էին բերել հայ համայնքի անդամներ ռուսաստանաբնակ մարտակերտցի Սարգիս Հայրապետյանը, մեր հայրենակիցներ Կարեն Ջահունցը և Ալեքսեյ Մեսրոպյանը:
Նրանք շտապօգնության մեքենաները բերել էին 3 զորամասերի համար` Տոնաշենի, Մատաղիսի և Մարտակերտի, որոնք անմիջապես ուղևորվեցին զորամասեր: