29/04/2016 13:13
Վ. Բաղդասարյան. Հորեղբորս թոռն առաջնագծում է, կարող էի այնպես անել, որ առաջնագիծ չտանեին, բայց չեմ արել
Այսօր ամբողջ ազգը զինվորագրված է և հաղթանակած բանակի մասին բացասական խոսելը տեղին չէ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչու են այսօր առաջնագծում կանգնած միայն սոցիալապես անապահով ընտանիքի անդամները, ՀՀԿ պատգամավորը արձագանքեց՝ չի հավատում, որ դա այդպես է, քանի որ անձամբ է եղել նաև առաջնագծում:
«Լրագրողները և որոշ քաղաքական ուժեր դիմացան ընդամենը երկու-երեք օր և հանրության մեջ խլրտում և պառակտում են փորձում մտցնել: Իմ հորաքրոջ թոռն ու հորեղբոր թոռը առաջնագծում են: Իմ տղաները դեռևս փոքր են, բայց նրանք էլ կմեկնեն առաջնագիծ: Բնականաբար, եթե իմ հորեղբոր թոռն է, կարող էի իմ կապերի միջով այնպես անել, որ առաջնագիծ չտանեին, սակայն դա չեմ արել: Ինչ վերաբերում է մյուսներին, ապա դրանց հետ կապված ուսումնասիրությունները ինքս կներկայացնեմ առաջիկայում»,- ասաց նա: