Մի դիրքի պատմություն. Լալա լագան ու Արցախի հարավը

30/04/2016 16:30

Մի դիրքի պատմություն. Լալա լագան ու Արցախի հարավը


Արցախի հարավային ուղղությամբ Ստեփանակերտից շարժվում ենք առավոտյան: Մեզ համար ժամը շուտ է, բայց երբ տեղի հրամանատարներից մեկին ասում ենք՝ «դե կեսօրին կհասնենք ձեզ մոտ», կատակում է՝ «է կեսօրին գալիս եք ո՞ր ինչ: Հենա ասեք օրը պրծավ էլի»:  Ժամանակի չափումները մեր ու զինվորականների մոտ՝ հատկապես այս օրերին, շատ տարբեր են:

Հարավային այս հատվածներ այցելությունիցս մի տարի է անցել, մեջտեղում՝ մի պատերազմ: Հիշում եմ նախորդ անգամ աչքիս եկած տեսարաններն ու համեմատում հիմայի հետ: Գրեթե նույնն է: Միայն դեղին ծաղիկները չկան՝ երևի դեռ չեն ծաղկել, ու ճամփեզրին զինվորներն են շատ՝ ինժեներական աշխատանքներից կարմրած՝ ժպիտով ու սիրուն: Մեր վարորդն արդեն գիտի՝ ամեն խմբի մոտով անցնելիս մեքենայի ազդանշանով՝ «սիգնալով» բարևում է տղերքին: Իրենք՝ մեզ: Մտածում եմ՝ հիմա կասեն՝ «էս քաղաքացիք էլի գնում գալիս են ավտոյով, իրանց ի՞նչ կա, հարմար կգնան-կգան, ստեղ մնացող գործ անողն ու շոգողը մենք ենք»:
Արդարացում չեմ փնտրում ինքս ինձ, ես համամիտ եմ: 

Հարավային ուղղության զորամիավորումներից մեկի շտաբ ենք հասնում:  Պատուհանից տեսած դաշտավայրերն ու բլրակներն այստեղ արդեն քարտեզի տեսքով են: Նայում ենք ուղղության ապրիլի 1-ի լույս 2-ի ու հետագա մարտերի քարտեզը՝ վրան կարմիր-կապույտ գծեր են, ծայրում՝ N համարի հենակետը: Դիրք, որտեղ կասեցվեց հակառակորդի առաջխաղացումն ու որը պահելու շնորհիվ՝ ձախողվեցին ադրբեջանական իրական պլաններն այս ուղղությամբ:
-Կարո՞ղ ենք գնալ N համարի հենակետ: 
-Կգնանք,-  ստանում եմ պատասխանը:

Լալա Լագա, Լալե Թեփե, Լալա Իլագին՝ բարձրությունը 270 մ

Դիրքն, ուր շարժվում ենք ապրիլյան օրերին մի քանի անունով հայտնի դարձած Լալա Լագա, Լալե Թեփե կամ Լալա Իլագին «բարձունքի» մոտ է: Առանց թերագնահատելու թշնամուն՝ տարրական աշխարհագրական գիտելիքները կստիպեն տեսնողին այն ոչ թե բարձունք, այլ գոնե բլրակ անվանել: Հատկապես, որ այն դիտարկում ենք ճիշտ նույնքան բարձրություն ունեցող մեր մեկ այլ դիրքից:

«Իսկ մի քիչ թիկունքում մի քանի բարձունք ունենք, որ 300 և ավելի մետր են: Բոլորը միայն ասում են բարձրադիր են, բա եթե հիմա մենք իրենց զուգահեռ բարձրության վրա կանգնած ենք էլ ո՞նց եղան բարձրադիր»,- բացատրում է մեզ ուղեկցող, այս ուղղությամբ դիվիզիայի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արարատ Մելքումյանն ու շեշտում՝ մեր բոլոր դիտարկվող տեղամասերի անվտանգության համար անհրաժեշտ ինժեներական աշխատանքները կատարված են:



«Մի քանի օրում այ էսքան ճանապարհներն անվտանգ դարձրինք»,- ասում է գնդապետն ու ցույց տալիս թիկունքում եղած փոս-ճանապարհները, որոնցով էլ եկանք այստեղ.
«Բոլորն են օգնել՝ կամավորները, գյուղացիները, գալիս հավաքվում էին, թե օգնենք միասին ավելի արագ հողային աշխատանք կանենք»,- ավելացնում է գնդապետը:



Նրա հետ բարձրանում ենք հենց այն՝ N համարի հենակետը, որը ևս բարձարդիր հատվածում է.
«Գիտե՞ս ստեղով էդ օրերին ինչքան ենք բարձրացել իջել՝ զինամթերք բերել, վիրավոր իջեցրել, քանի անգամ քիչ էր մնում սայթաքենք, բայց պահում էինք մեզ»,- պատմում է Արարատ Մելքումյանն, ու ես փորձում եմ ավելի զգույշ բարձրանալ ու հանկարծ չսայթաքել՝ ասածից հետո ամոթ է:

Նվերը, Ազնավուրը, Ղարիբը

Մինչև հենակետ՝ բուն գործողությունների վայր տեղափոխվելը,  իր տեղակայման վայրում հանդիպում եմ ավագ լեյտենանտ Արամին (անունը փոխված է- հեղ.):
Արամն օրեր առաջ նախագահից «Արիության մեդալ» է ստացել, այս ուղղության հատուկ նշանակության վաշտի, առաջին հատուկ խորքային հետախուզական խմբի հրամանատարն է: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերից հինգ օր ծառայակիցների հետ մնացել է N հենակետում:



«Մեզ խնդիր դրվեց՝ պահել այդ հենակետն ու դրանով ջարդել թշնամու առաջխաղացումը: Մենք արեցինք»,- զինվորականի պարզությամբ պատմում է հետախույզն ու միանգամից ավելացնում.
«Իմ խմբից ես կորուստ ունեցա՝ Սիմոնյան Նվերը, երկու տղա էլ մեր վաշտի մյուս խմբերից զոհվեցին՝ Բալայան Ազնավուրն ու Սահակյան Ղարիբը՝ Գարիկ էինք ասում իրան»:


Նվեր Սիմոնյան (1990թ.), Ազնավուր Բալայան (1987թ.), Ղարիբ (Գարիկ) Սահակյան (1987թ)

Զրույցի հետագա ամբողջ ընթացքում Արամն իր ընկրներից է պատմում, նույնիսկ, երբ անձամբ իր վերաբերյալ եմ հարց տալիս.

«Իրենց մասին այնքան բան կա հիշելու: Նվերից վերջին օրն եմ հիշում: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 3-ից արդեն ակտիվացավ մեր ուղղությունը: Վաշտնի վերկաց տրվեց: Նվերն արձակուրդում էր,  զանգեցինք եկավ: Բարձր հրամկազմի կողմից պարգևատրման մի  ժամացույց ուներ,  լավ դիպուկահար էր, շատ խնդիրների էր մասնակցել, եկավ, տեսնում եմ այդ թանկարժեք ժամը կապել է: Ասում եմ՝ «Նվեր, էս ժամը խի՞ ես կապել»:  Ասում է՝ «էէ, հրամանատար, մի բան որ լինի, ասում եմ էս ժամով ինձ ճանաչեն»: Ջղայնացա վրեն՝ «Ասեցի, չե՞ս ամաչում: Դու հլը պսակվելու ես, հարսանիքիդ էլ պարենք…»: Նշանված էր: Ծիծաղացինք միասին էդ առավոտ»:

Մարտը

Արամը հիշում է՝ սկզբում N հենակետ գնացին մի վիլիսով.
«Ես էի, գնդապետ Արարատ Մելքումյանը, իր վարորդը, Նվեր Սիմոնյանը, Ազնավուր Բալայանը: Մեզ համար «յաչեյկեք» սարքեցինք ու ամրացանք: Այդ ընթացքում հակառակորդը հրետակոծում էր այստեղ բերող ճանապարհները՝ նենց որ վերցրեցինք հնարավորության սահմաններում շատ զինամթերք՝ փամփուշտներ նռնակներ, դիպուկահարներ: Տղերքը՝ Նվերը, Ազնավուրն ու Գարիկը նռնականետորդներ էին: Ամրացանք: Հենց առաջին ժամերին մեր Ազնավուրը հակառակորդի մի զրահատեխնիկա շարքից հանեց: Իրենք անընդհատ փորձում էին ճեղքել, անցնել այդտեղով, մենք՝ պահում էինք: Հետո մեր վաշտից օգնողներ եկան: Պատկերացնելու համար պիտի ասեմ, որ մեր այդ դիրքը վերջինն էր՝ մեր ու հակառակորդի միջև, կիսում էր մեզ ու իրանց: Այնպես որ՝ պահելը շատ կարևոր էր»,- հիշում է Արամն ու շարունակում.



«Այդ ընթացքում խնդիր եղավ նաև մեր կողմից ճեղքում անելու ու այդ ուղղությամբ մեր դիրքերից մեկը հետ վերցնելու: Մի քանի հոգով գնացինք՝ իրենցից մի քանի հատուկջոկատային սպանվեց այդտեղ: Ուզում եմ բացատրել, որ ոչ միայն պաշտպանվում էինք, մի բան էլ առաջ էինք գնում: N դիրքում մնացինք մինչև ապրիլի 4-ի գիշերը: Տղերքն ապրիլի 3-ի առավոտյան զոհվեցին»,- Արամը փորձում է ինձանից փախցնել հայացքն ու էլի մարտից անցնում հիշողություններին.

«Նվերը շատ կատակներ էր անում, ասում էր՝ «է էդքանովդ ու՞ր եք գալիս, ես հեսա մենակով գնամ էն թումբը վերցնեմ գամ»: Ու մեկ էլ հիշում եմ, N հենակետում միասին անցկացրած երեք օրերից մեկն էր, դե թուրքերեն «աթաշ» նշանակում է կրակել: Նվերը վերցրեց նռնականետը դրեց ուսին ասեց՝ «եկա Ալիև՝ աթաշ»: Դրանից հետո կրակեց, բերանը չէր փակել կրակելուց, ականջները մի քանի րոպեով խլացան, գնացի ասում եմ՝ «հն Նվեր, ո՞նց ես»: Ծիծաղաց ասում ա՝ «էհ, հրամանատար աթա՜շ»:

Ազնավուրն էր, միշտ կատակներ անում: Հենակետում դիրքավորված՝ շոգ, փոշի, նստած ենք ասում էր՝ «կամանդիր, չհելնե՞նք մի հատ Մարտունի լավ լողանանք հետ գանք»:

Գարիկը … Ամեն առավոտ  զարթնում, ասում էր՝ «լավ ա, էսօր էլ ապրեցինք հրամանատար»: Երեք երեխա ուներ փոքր, շատ էր դողում իրանց վրա, դրա համար էլ մտածում էր:  Օրինակ Նվերն էլ, իր ախպոր վրա էր դողում: Հարազատ փոքր ախպերը՝ Ազատը, էլի ծառայող է, մեր վաշտից: Միշտ անհանգստանում էր Ազատի համար, ասում էր՝ մի բան չլինի: Բայց նենց եղավ, որ ինքն ախպոր ձեռքերում զոհվեց»,- պատմում է Արամն ու միանգամից ավելացնում.

«Իրականում կռվում պիտի սառը լինես: Հիմա Նվերի եղբայրն ուզում է հետ գա ծառայության, ասում ենք՝ դեռ շուտ է, տաք-տաք որոշումներ կկայացնի: Գիտեք, որ զոհվում են տղերքը՝ ցավ է, շատ մեծ, բայց պիտի հասկանաս՝ ընկերդ զոհվեց, իսկ մարտը դեռ շարունակվում է: Կան վիրավոր տղերք, ում կարող ես օգնել ու ում օգնելու համար պիտի սթափ լինես: Երևի այդպես էլ պահեցինք էդ դիրքը»:

Նվեր Սիմոնյանը, Ղարիբ (Գարիկ) Սահակյանն ու Ազնավուր Բալայանը զոհվում են ապրիլի 3-ի առավոտյան՝ հակառակորդի տանկի հարվածից՝ երեք օր կռիվ տալուց հետո:

Դիրքը, որում հաղթել են

Վերադառնալով դիրք. Արարատ Մելքումյանն արդեն այստեղ պատմում  է գրեթե նույնն, ինչ Արամը: Միայն թե ավելացնում՝ շատ էր օգնում հակատանկային բրիգադը.

«Մեզանից մի քիչ այնկողմ էին աշխատում: 5 տանկ խփած Մարատն ու իր ծառայակիցներն են ստեղ եղել: Ապրիլի 2-ից սկսեցին սաղ տանկերը «թխել» (խոցել՝ արցախյան բարբառ- հեղ.): Դա մեզ շատ էր օգնում: Այդպես էլ պահեցինք մեր այս կանգնած տեղը»,- պատմում է գնդապետը:



Իրենից էլ եմ Նվերի, Գարիկի, Ազնավուրի մասին հարցնում, ասում է.

«Մի բան պատմելու փոխարեն պտտվի դիրքում, ինքդ տես՝ քանի՞ նռնականետի կրակած «պարկուճ» կա: Այ էդքան էլ Նվերը, Գարիկն ու Ազնավուրն աշխատել են: Այստեղից 300-ից ավելի միայն նռնականետ են կրակել էդ երեք երեխեն: Ապշում էի՝ որտև ինչ զենք տալիս էիր կարողանում էին հիանալի տիրապետեն՝ դիպուկահար, նռնականետ: Ու ամբողջ ընթացքում՝ ժպիտով»:



Պահելով N հենակետը՝ հարավի ուղղության զինծառայողները հակառակորդին պարտադրեցին հրաժարվել ճեղքման սեփական պլանից ու դարձրեցին իրենց իսկ առաջխաղացման պատանդը: Այս բարձրադիր հատվածում հաղթանակ տանելու շնորհիվ՝ կարողացան պահպանել ոչ միայն վերահսկողությունը շփման գծի այս հատվածում, այլև վերահսկողությունը հակառակորդի այդքան քննարկված «նվաճման»՝ Լալա Լագայի նկատմամբ, որը լիովին դիտարկվում է այստեղից:

ՊԲ հարավային ուղղության այս N հենակետում՝ տղերքը հաղթել են. եղանակին, անհարմարությանը, եսասիրությանը, կարոտին, զինվորական կոչումներին, վախին, մահին ու հետո նոր միայն՝ հակառակորդին:



Այս գործողությունից հետո Արամը պարգևատրվում է «Արիության մեդալով», Արարատ Մելքումյան՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
Ղարիբ Սահակյանը, Ազնավուր Բալայանն ու Նվեր Սիմոնյանը՝ «Մարտական ծառայություն մեդալով». հետմահու:

 

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:00 Մենք այն երջանիկ սերունդն ենք, որ ապրել ենք հաղթանակ կերտած հերոսի ղեկավարած հայրենիքում, նրա կողմից անվտանգ պահվող հայրենիքում. Դանիելյան Այսօր, 11:53 Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ Այսօր, 11:51 Սա Սրբազանի շարժումը չէ, սա սրբազան շարժում է՝ հանուն հայրենիքի․ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները կոչ են անում ոտքի ելնել Այսօր, 11:47 Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Այսօր, 11:44 Սա ձյուն չէ, այլ՝ կարկուտ, Սուրենյանն Օհանավանից լուսանկար է հրապարակել Այսօր, 11:38 «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Այսօր, 11:34 «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 9-ին՝ ժամը 16:00-ին, Հանրապետության հրապարակում հանդիպման է կանչում Այսօր, 11:28 Քասախում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Այսօր, 11:26 Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Հովհաննիսյան Այսօր, 11:22 Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ Այսօր, 11:21 Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Այսօր, 11:13 Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն Այսօր, 11:12 LIVE. Կառավարության նիստ Այսօր, 11:05 Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն Միքայելյան Այսօր, 10:59 «Մենք պետական կառավարման ղեկին լինելու ձգտում և ամբիցիա չունենք, բայց չենք էլ կարող լինել անտարբեր»․ Շիրակի թեմի առաջնորդությամբ՝ Գյումրիից երթ մեկնարկեց դեպի Երևան Այսօր, 10:50 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա Այսօր, 10:42 Ադրբեջանը չի անցել «Եվրատեսիլ-2024»-ի հաջորդ փուլ Այսօր, 10:35 Ռոստովում կայացած Մուայթայի միջազգային խոշոր մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 15 մեդալ Այսօր, 10:31 «Հետապնդումն իրականացվում է քաղաքական իշխանության վերնախավի ուղիղ հանձնարարությամբ». Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր, 10:28 Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ եկեղեցին ու հոգևորականությունը պիտի անջատ լինեն նաև հասարակությունից․ Մելիքյան Այսօր, 10:21 «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Այսօր, 10:18 Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Այսօր, 10:09 ՀՀ ժողովրդի ազգային արժեքների մեջ Նիկոլ Փաշինյանը ներառել է նաև Հայ ավետարանական ու Հայ կաթողիկե եկեղեցին Այսօր, 09:56 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն այսօր Չարենցավանից կուղևորվի դեպի Աբովյան Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխանությունը հերթական սուտն է տարածում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործը ավարտական փուլում է Այսօր, 09:45 «Հրապարակ». Արցախցիներին սպառնացել են՝ Բագրատ սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դեպքում կզրկվեն պետական աջակցությունից Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Սրբազանի առաջնորդած շարժման երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Երեկ մահացած պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել Այսօր, 09:37 «Հրապարակ». Մայիսի 9-ին շարժումը մտնելու է Երևան. լինելո՞ւ է Փաշինյանի հրաժարականի պահանջ, թե՞ ոչ Այսօր, 09:31 Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ․ 168.am 07/05/2024 23:00 «Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով»․ Փաշինյանը Պապոյանին 6 օրով ԱՄՆ է գործուղել 07/05/2024 22:48 Բարտոլինյան գեղձի կիստա. Բուժումը 07/05/2024 22:35 Առաջին երկիրը, որտեղ կայցելի Պուտինը՝ վերընտրվելուց հետո, Չինաստանն է 07/05/2024 22:20 Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում էր 07/05/2024 22:06 Վթար Խորենացու փողոցում․ տուժածներին հիվանդանոց են տեղափոխել 07/05/2024 21:54 Զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ 07/05/2024 21:47 Կադիրովը մայիսի 9-ից հետո նոր, լավ փոփոխություններ է ակնկալում 07/05/2024 21:31 Ռուսաստանը համաշխարհային տերություն է․ Պուտին 07/05/2024 21:21 Երկրաշարժ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս․ Զգացվել է Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում 07/05/2024 21:14 Հիսուսն իմ Աստվածն ա՝ առանց միջնորդի․ Արմեն Փամբուխչյան 07/05/2024 21:08 Խոշոր հրդեհ Երևանի Դեղատան փողոցում․ Տներից մեկում 63-ամյա բնակչի դին է հայտնաբերվել 07/05/2024 20:59 «Եկեղեցին առանցքային դերակատարություն ունի ժողովրդին հուզող խնդիրների հաղթահարման գործում»․ Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի հայտարարությանը 07/05/2024 20:45 Իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել․ Արսեն Բաբայան 07/05/2024 20:30 «Եկեղեցին զգուշացնում է այն ամենի մասին, ինչը մենք չկարողացանք կանխել Արցախում»․ Մետաքսե Հակոբյանը միացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին 07/05/2024 20:15 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին 07/05/2024 20:00 Փաշինյանի «ռյուկզակը» խորհրդանիշ էր, որ մարդիկ «ռյուկզակները» գցելու են ուսներին, դուրս գան, ոնց որ Արցախի դեպքում արեցին․ Նույնը կլինի Հայաստանում, եթե չպայքարենք․ Քաղաքացի 07/05/2024 19:45 Կտրվեր այս ձեռքս, որ քեզ ընտրել եմ․ Քաղաքացին՝ Փաշինյանին 07/05/2024 19:30 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց 07/05/2024 19:18 Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը․ Պարտավոր եմ և գնում եմ Եկեղեցու կանչով․ Մետաքսե Հակոբյան 07/05/2024 19:07 «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը ավտոերթ է իրականացնում Գյումրիում (Տեսանյութ) 07/05/2024 18:54 Ավտոբուս է այրվել Նորաշեն թաղամասում 07/05/2024 18:45 «Անգամ այս իշխանության օրոք դատարանը վճռեց, որ Մանե Գևորգյանը զրպարտել է Արթուր Վանեցյանին, Արման Բաբաջանյանն էլ դատարանում պարտվեց»․ Իրավապաշտպանը փաստեր է հիշեցնում 07/05/2024 18:30 Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ 07/05/2024 18:17 Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 07/05/2024 18:06 ՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը 07/05/2024 17:53 Ճշմարտությունը կհաղթի ստին․ Արթուր Վանեցյան 07/05/2024 17:46 Հոգևոր սպասավորները չեն կարող անհաղորդ մնալ ժողովրդի անհանգստություններին․ Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին․ Գերագույն Հոգևոր Խորհուրդ 07/05/2024 17:36 «Հայաստանում ազատ խոսքը բանտարկված է, բավական է լռեք». Բողոքի ակցիա` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ 07/05/2024 17:26 Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քարոզ է տարվում․ Ահազանգ 07/05/2024 17:14 ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Արթուր Ղազինյան 07/05/2024 17:02 Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան 07/05/2024 16:52 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը վաղը կշարունակվի Չարենցավանի Վերածննդի հրապարակից 07/05/2024 16:42 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում 07/05/2024 16:35 Հայկական բժշկական ասոցիացիան միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 07/05/2024 16:32 Թուրքիայում կցուցադրվի Արա Գյուլերի «Գումգափուի ձկնորսները» ֆոտոշարքը 07/05/2024 16:29 Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունն աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որ անցկացվելու է Հայաստանում. Արայիկ Հարությունյան 07/05/2024 16:27 Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը 07/05/2024 16:23 Քննադատելն ինքնանպատա՞կ է, որ ԵԱՏՄ-ին քննադատենք. Փաշինյան 07/05/2024 16:19 Սյուները գյուղի մեջ են լինելու, վաղը էստեղ չենք լինելու, որովհետև մնում է Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ (Տեսանյութ) 07/05/2024 16:16 Մնում է ամենացավալին՝ գյուղի հարցը. Կիրանցի գյուղապետն ասել է, թե ինչ հողակտորներ կարող են անցնել Ադրբեջանին (Տեսանյութ) 07/05/2024 16:09 Բոլորդ կգնաք, Ոսկեպարի եկեղեցում մոմ կվառեք, կաղոթեք. Նիկոլ Փաշինյան 07/05/2024 16:05 Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին և ողջունեց երթին միացած չարենցավանցիներին (Տեսանյութ) 07/05/2024 15:56 ՔՊ-ի քաղաքական թիմը շատ կուռ է. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին (Տեսանյութ) 07/05/2024 15:49 Մարդկանց վախեցնողներն են վախենում այս ամենից․ Բագրատ Սրբազանը անձրևի ու կարկուտի տակ Նալբանդյանի «Ազատությունն» արտասանեց (Տեսանյութ) 07/05/2024 15:37 Դե հենց դա է, որ մենք չենք ձախողել, ինքն է ձախողել, դրա համար էլ ուզում ենք իր ձախողումները շտկել. Միքայել Սրբազան (Հրապարակ) 07/05/2024 15:33 Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել, եթե Տավուշից հող տա․ Բագրատ Սրբազան 07/05/2024 15:30 «IMPERIAL ORCHESTRA»-ն Երևանին զգացմունքների կայսրություն կնվիրի 07/05/2024 15:20 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ 07/05/2024 15:18 Ակնհայտ է, որ այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում. Փաշինյան 07/05/2024 15:11 Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել, այն ոչնչացվել է 07/05/2024 15:06 Արմավիրում վթարային ջրանջատում կլինի 07/05/2024 15:03 Մանասյանը Ժնևում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի ամենամյա նիստին 07/05/2024 15:01 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Պուտինի երդմնակալության արարողությանը, քանի որ հրավեր չի ստացել 07/05/2024 14:56 Ռադիո մտնելիս այնտեղի ոստիկաններից ու աշխատողներից մի 600 անագամ ներողություն եմ խնդրել, դուռը ջարդել եմ, հետո իմ ձեռքով սվաղել եմ. Փաշինյան 07/05/2024 14:51 Ասում են՝ տաճարը հաղթելու է փողոցին, ո՞նց, սրճարանները փակելո՞ւ ենք, մոմավառության ու մոմավաճառության կետե՞ր ենք բացելու. Նիկոլ Փաշինյան 07/05/2024 14:46 Ես «Սիլ» ջուր եմ խմում․ Սրբազանի ակնարկը 07/05/2024 14:44 Համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ. Փաշինյան 07/05/2024 14:40 70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է․ 25-ամյա երիտասարդ է կալանավորվել․ ՔԿ 07/05/2024 14:37 Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը 07/05/2024 14:35 Մենք որդեգրել ենք ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու քաղաքականություն. Սիմոնյանը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին 07/05/2024 14:33 Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ ՀԱՍԵ Արցախի թեմի կոչը 07/05/2024 14:31 Ինքնիշխանության գերեզմանափորն ինքն է․ Սրբազանը՝ Փաշինյանին 07/05/2024 14:25 Իմ բոլոր երեխաները Կիրանցում են ամառային արձակուրդներն անցկացրել, Արփին ավելի քիչ. Փաշինյան 07/05/2024 14:21 Նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում. Փաշինյան 07/05/2024 14:17 Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կմ տարածքը 1 տարի հետո չի փոխվի 07/05/2024 14:11 Չի կարող այդպիսի բան լինել ուղղակի, բացառված բան է. Փաշինյանը՝ ՌԴ հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ զգուշացում արեց 07/05/2024 14:04 Ադրբեջանն այսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել. Փաշինյան 07/05/2024 13:57 Պուտինը պաշտոնապես երդվել է և վերստանձնել ՌԴ նախագահի պաշտոնը