90-ականների պատերազմը մեզ դաս չեղավ, Հայաստանում «զռզռում են» թշնամու ելևէջներով. Արմեն Թութունջյան

30/04/2016 16:09

90-ականների պատերազմը մեզ դաս չեղավ, Հայաստանում «զռզռում են» թշնամու ելևէջներով. Արմեն Թութունջյան


Ապրիլի 30-ին աշխարհում նշվում է Ջազի միջազգային օրը, ինչից անմասն չէ նաև Հայաստանը: Այսօր Երևանում ջազասեր հասարակությամբ լեփ-լեցուն կլինի Կասկադի հարակից տարածքը, քանի որ այնտեղ տրամադրությունն ու եղանակը ջազային է լինելու:

«Իհարկե, Կասկադի անվճար համերգը ցուցանիշ չէ, որ բոլորը խելագարվում են ջազի համար: Բայց կարևորն այն է, որ գոնե գալիս են, լսում: Այսօր էլ նույնը տեղի կունենա, վստահ եմ: Հատկապես, որ աստղ է մասնակցելու՝ ի դեմս Ռիչարդ Բոնոնի»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց  ճանաչված ջազմեն, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Թութունջյանը՝ նույն ինքը Չիկոն:

Դիտարկմանը, որ Հայաստանը ժամանակին ջազի կենտրոններից է եղել, խորհրդային տարիներին էլ Երևանն անվանել են ջազի մայրաքաղաք, մեր զրուցակիցը պատասխանեց.  «Նման բան չկա… Իհարկե, այդ ճանապարհը մեզ մոտ շուտ է սկսվել. 1938 թվականին Արտեմի Այվազյանը հիմնեց Հայաստանի պետական ջազային նվագախումբը, բայց անհամեստ է հնչում, թե Հայաստանը ջազի կենտրոնն է եղել: Իսկական ջազ ավելի լավ նվագել են և՛ Մոսկվայում, և՛ Լենինգրադում, նույնիսկ՝ Բաքվում: Թեև Բաքվում գերիշխում էին հայազգի ջազմենները: Այվազյանական ժամանակահատվածում՝ 1938-1956 թվականներին, ջազ չի հնչել, դա ուղղակի եղել է անդրկովկասյան ժողովուրդների պոպուլյար երաժշտություն»:

20-րդ դարի կեսերին Հայաստանում ջազը առավել լայն տարածում գտավ՝ շնորհիվ Արմեն Թութունջյանի, Լևոն Մալխասյանի, Ալեքսանդր Զախարյանի… Առավել ծաղկուն տարիները 70-ից 80-ականների վերջերն էին: «1956 թվականից Օրբելյանը գլխավորեց Հայաստանի պետական էստրադային նվագախումբը, մեր սերունդը, որն այս ամենում ներգրավվեց 60-ականներին, բերեց մաքուր ջազի առաջին հնչյունները: Օրբելյանի նախաձեռնությամբ՝ մեր նվագախմբի կատարմամբ սկսեցին հնչել իսկական ջազային ստեղծագործություններ: Առաջին մեծ հաջողությունն ունեցանք 1970 թվականին, երբ մեր քառյակը՝ Ալեքսանդր Զաքարյանը, Լևոն Մալխասյանը, Երվանդ Երզնկյանը և ես դարձանք դափնեկիր Կույբիշևում կայացած համամիութենական ջազ փառատոնում: Հետագայում եկան Էլվինա Մակարյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը, այնուհետև՝ Դավիթ Ազարյանի, Արտաշես Քարթալյանի եռյակները»,-մանրամասնեց նա:

Ա. Թութունջյանի խոսքով՝ անկախության տարիներին տեղի ունեցավ կարևոր մի բան՝ ջազը տներից դուրս եկավ ու հայտնվեց հասարակական վայրերում: «Ջազ սկսեցին նվագել ակումբներում, սրճարաններում, ինչը սովետի ժամանակ ընդունված չէր: Դա խթան դարձավ, որ ջազն ընկալվի նաև որպես աշխատանք: Չէ՞ որ սովետական տարիներին այն չէր վարձատրվում ըստ արժանավույնի: Իհարկե, լինում էին համերգներ, փառատոններ, որտեղ մեզ վարձատրում էին, բայց դրանք հաճախակի բնույթ չէին կրում»:

Հայաստանում ջազային արվեստն այսօր էլ երկրպագուների փոքր խումբ չունի: Մեր այն հարցին, թե ծնվո՞ւմ են նոր ստեղծագործողներ և ստեղծագործություններ՝ ջազմենը պատասխանեց. «Իհարկե, ծնվում են, մենք ունենք հաջողություններ: Ամեն երեկո Երևանի բազմաթիվ սրճարաններում հնչում է այն, ինչին այսօր անվանում ենք ջազ: Մեկ այլ խնդիր է, թե այն իր էությամբ որքանո՞վ է իրական ջազ: Բայց քանի որ ջազը ոչ թե միատեսակ, այլ բազմատեսակ է, ապա շատ երաժիշտներ համարում են, որ իրենք ջազ են նվագում: Հեռավոր նմանություն կա, իհարկե: Ինչևէ, այդ երևույթը ես դրական եմ գնահատում… Ասեմ, որ տարեցտարի, օրեցօր ի հայտ են գալիս հրաշալի երաժիշտներ: Վերջին տարիներին բազմաթիվ հաջողություններ ենք ունեցել, մրցանակներ ենք բերել Հայաստան»:

Իսկ թե համաշխարհային շուկայում ջազն այսօր ինչ դիրք ունի, հարցին ի պատասխան մեր զրուցակիցն ընդգծեց, որ ջազն իր ողջ պատմության ընթացքում եղել է խորթ երեխայի կարգավիճակում, ում գուցեև ուշադրություն դարձրել են, նույնիսկ՝ խնամել ու փայփայել, բայց մեծ սիրով չեն շրջապատել:

«Ամեն դեպքում, սա մասսայական արվեստ չի: Իհարկե, ջազի պատմությունն ունի հանճարներ, որոնք համաշխարհային ճանաչման էին հասել, սակայն այսօր ոչ արժեքավոր փոփ-աստղն ունի և՛ ավելի մեծ ճանաչում, և՛ ավելի շատ փողեր է վաստակում: Բոլոր բնագավառներում է այդպես: Եթե աշխարհի մարդկանց որոշենք ճաշակային կատեգորիաների բաժանել, ապա կտեսնենք, որ անճաշակ մարդիկ ավելի շատ են, քան՝ նրբաճաշակները: Այսօր մարդկանց քանի՞ տոկոսն է լսում Բախ, Մոցարտ կամ Բեթհովեն. բոլոր ժամանակաշրջաններում էլ պատկերն այս է՝ ավելի շատ լսել է էժանագին երաժշտությունը: Եթե հայ ժողովուրդը, հատկապես վերջին տարիներին, լեփ-լեցուն դահլիճներ է ապահովում թուրքա-պարսկական ղռղռոցներ կատարող հայ «երգիչների» համար, այդ նույն «երգիչներին» կոչումներ են շնորհվում, ապա դա ինչի՞ մասին է խոսում: Այս ամենի մեջ էլ ո՞ւր մնաց ջազը»:

Արվեսասեր հասարակություն ձևավորելու հարցում կարևոր է նաև հեռուստատեսության և ռադիոյի մոտեցումը: Ի վերջո, ճաշակ հենց նրանք են թելադրում: Ժամանակին FM ռադիոկայանների շարքում էր նաև «Ռադիո ջազը», որն ուներ իր կոնկրետ հասցեատերը, այնինչ այսօր ռադիոընկերությունների մեծամասնությունը մուղամներ են հնչեցնում: «Թե ինչու փակվեց «Ռադիո ջազը» ՝ չգիտեմ, մանրամասներին չեմ տիրապետում: Չգիտեմ էլ, այն ժամանակ ով էր ղեկավարում, բայց Ռուբեն Ջաղինյանն անհատական վերաբերմունք ուներ: Ցավալի էր, որ փակվեց, ամեն մի խոշոր եվրոպական քաղաք, առավել ևս՝ մայրաքաղաք, ջազային ռադիոկայաններ ունի, ինչը մեզ մոտ փակվեց: Չնայած կան ռադիոկայաններ, որոնք ճաշակով երաժշտություններ են հեռարձակում… Գոնե ես համառորեն արդեն 18 տարի պահպանում եմ իմ ջազային հեռուստաեթերը»,-ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը:

Ջազի օրվա կապակցությամբ հանրաճանաչ ջազմենը կոչ-հարցով հանդես եկավ: «90-ականների 4 տարվա պատերազմը մեզ դաս չեղավ, Հայաստանում շարունակում են «զռզռալ» թշնամու ելևէջներով: Գոնե այս 4-օրյա պատերազմը դաս լինի ու շատերին ուշքի բերի. հերիք չի՞ «զռզռաք» այդ ռաբիս ձայներով, այդքան նվիրված երգեք ձեր թշնամու երգերը: Ե՞րբ պետք է օրենք գրվի, որ հայը չպետք է կատարի նման երաժշտություն… Ինչևէ, կյանքն առաջ է գնում և ամեն մարդ պետք է անի այն, ինչ ցանկանում է անել: Ես իմ գործունեությանն եմ նվիրված, շատ հաճախ աշխատում եմ անվճար. արդեն 4 ամիս է՝ հունվար ամսից, ես չեմ վարձատրվում իմ աշխատանքի համար, բայց շարունակում եմ աշխատել: Ջազային ծրագրի համար հովանավոր գտնելը բարդ է, ինչ արած»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Արմեն Թութունջյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել 25/04/2024 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ 25/04/2024 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 25/04/2024 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) 25/04/2024 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ 25/04/2024 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի 25/04/2024 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ 25/04/2024 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 25/04/2024 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև 25/04/2024 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 25/04/2024 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ 25/04/2024 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել 25/04/2024 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև 25/04/2024 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) 25/04/2024 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է 25/04/2024 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) 25/04/2024 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է 25/04/2024 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ 25/04/2024 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի 25/04/2024 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի 25/04/2024 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է 25/04/2024 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը