30/04/2016 10:31
Արմեն Հարությունյանը նշանակվել է ԴԱՀԿ պետի պաշտոնակատար
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով Արմեն Հարությունյանը նշանակվել է մեկ այլ պատոնում.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար»: