30/04/2016 09:45
Գալուստ Սահակյանը նորից կմեկնի Գերմանիա՝ բուժումը շարունակելու
Գալուստ Սահակյանը, հնարավոր է, մինչև հաջորդ քառօրյան՝ մայիսի 16-19-ը, նորից մեկնի Գերմանիա՝ բուժվելու: Մարտին նա տիկնոջ հետ մեկնել էր Գերմանիա, բուժզննում անցել, առաջիկայում էլ բուժման կարիք կա: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Առողջական խնդիրներից հետո ԱԺ նախագահը, կարելի է ասել, ԱԺ չէր հաճախում, երևաց վերջին օրերին, երբ ՀՀԿ-ն տապալեց «Հրազդան ցեմենտի» նախագիծը»,- հավելել է թերթը: