30/04/2016 11:39
Գվարդիոլա. Ես դեռ չեմ մահացել
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է իր հասցեին հնչող քննադատություններին, որոնք շատացել են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Ատլետիկոյին» նվազագույն հաշվով պարտվելուց հետո:
«Ես դեռ չեմ մահացել: «Ատլետիկոյին» պարտվելուց հետո ոմանք ինձ թաղել են, բայց ես դեռ մեկ փամփուշտ ունեմ: Կներեք, բայց ես շատ ուրախ եմ «Բավարիայի» գլխավոր մարզիչը լինելու կապակցությամբ և պայքարելու եմ այս մեծագույն ակումբի համար: Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինձ որքան են դուր եկել «Ատլետիկոյի» հետ խաղի 25-րդ րոպեից հետո իմ թիմի գործողությունները:
Թոմաս Մյուլլերին պահեստայինների նստարանին թողնելը մարտավարական որոշում էր: Գիտեմ, որ նա «Բավարիայի» համար կարևոր ֆուտբոլիստ է, բայց չէի ցանկանում այդ խաղում առջևի գծում ևս մեկ հարձակվող ունենալ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերված է «ESPN FC»-ից: