30/04/2016 14:21
ԵՄ-ը, կարես թե, զիջողական քաղաքականություն է որդեգրում ՌԴ-ի հանդեպ
ԵՄ կողմից կիրառվող ՌԴ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ արդեն իսկ խոսում են տարբեր երկրներում, քանի որ այս պետություննրը գիտակցում են, որ վերջինսի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից տուժում է ոչ միայն պատժամիջոցներ կրողը, այլ նաև՝ պատժամիջոցներ սահմանող պետությունը:
Դեռ նախորդ տարի ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան, առ այն, թե եվրոպական առաջատար գերտերությունները հսկայական գումարներ են կորցնում ՌԴ նկատմամբ կիրառվող ու պատասխան պատժամիջոցների պատճառով:
Չնայած Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի տարբեր մակարդակների ներկայացուցիչների անկեղծ խոստովանությանը՝ շոշափելի արդյունքներ չգրանցվեցին:
ԵՄ երկրներից Ֆրնասիան, կարծես թե, փորձում է առկա պատնեշը փլուզել: Ֆրանսիայի խորհրդարանը ապրիլի 28-ին հակառուսական պատժամիջոցների չեղարկմանը աջակցող բանաձև ընդունեց:
Ռուսական կողմն անմիջապես արձագանքեց նման բանաձևի ընդունմանը: ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, Եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ, ֆրանսիական խորհրդարանի հետ հարաբերությունների պատգամավորական պատվիրակության համակարգող Լեոնիդ Սլուցկին հայտնել է, որ շուտով ԵՄ մյուս անդամ-պետությունները ևս կհետևեն Ֆրանսիայի խորհրդարանի օրինակին:
ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը հայտնել է, որ ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների չեղարկման հարցում տեղաշարժ կա: Նա ասել է նաև, որ Եվրոպայում լավ են հասկանում՝ խորհրդարանական շփումների սահմանափակումն ու պատժամիջոցների կիրառումը բումերանգի ազդեցություն ունի, որը նախևառաջ հարվածում է հենց եվրոպացիներին:
Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտնել է, որ ֆրանսիական խորհրդարանի կողմից նման բանաձևի ընդունումը լիովին ճիշտ որոշում էր, քանի որ ՌԴ-ն Ֆրանսիայի հետ հարաբերություններին առանձնահատուկ ուշադրություն է դարձնում: